Կարևոր իրադարձություններ

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կմեկնարկի Գարեջրի փառատոնը

09 Օգոստոս, 2018 17:30
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով  կմեկնարկի Գարեջրի փառատոնը

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի քաղաքապետրանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի Գարեջրի փառատոնը: Այն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, կիրականացվեն տարաբնույթ մրցույթներ: Փառատոնն ունենալու է նաև երաժշտական հատված: «Երևանյան ամառ» ծրագիրն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անըդնմեջ: Այս տարի այն նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ամեն տարի ծրագիրը մեկնարկում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և ավարտվում օգոստոսի 31-ին: «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին