Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ում նոր նշանակումներ են արվել

09 Օգոստոս, 2018 16:51
ՊԲ-ում նոր նշանակումներ են արվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

 Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։

 

Լրահոս

Դիտել ավելին