Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արցախի պետնախարար Մարտիրոսյանի հետ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր

09 Օգոստոս, 2018 16:28
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի հետ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանին և Մատենադարանի արցախյան մասնաճյուղի՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանին: Պետական նախարարը կարևորել է Երևանի Մատենադարանի հետ ստեղծված համագործակցությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող մասնաճյուղի միջոցով Արցախում զարգացնելու գիտական պոտենցիալը:

Այս առումով նա բացառիկ է համարել ստեղծված հնարավորությունը և ընդգծել ԲՈՒՀ-երի հետ փոխգործակցված աշխատանքը՝ այդ հարցում հայտնելով կառավարության աջակցությունը: Գ. Մարտիրոսյանը ողջունելի է համարել նաև, որ կարճ ժամանակամիջոցում «Գանձասար» գիտամշակութային կենտրոնը արցախցիների, զբոսաշրջիկների և հյուրերի կողմից դարձել է ամենանախընտրելի այցելության վայրերից մեկը, և հույս հայտնել, որ տարեցտարի այն կհամալրվի նոր ձեռագրերով՝ դառնալով ավելի գրավիչ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը նշել է, որ Արցախի ձեռագրական հարուստ ժառանգությունը պարբերաբար ներկայացվում է «Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, ինչպես նաև կազմակերպում են գիտական կոնֆերանսներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին