Կարևոր իրադարձություններ

Փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ ոլորտի ներկայացուցիչներնը քննարկում են ունեցել

09 Օգոստոս, 2018 13:37
Փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ ոլորտի ներկայացուցիչներնը քննարկում են ունեցել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի շուրջ քննարկում ոլորտով հետաքրքված ներկայացուցիչների հետ:  

Ինչպես տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը և մի շարք այլ տեխնիկական հարցերի:

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ հարցի շուրջ հետաքրքրվածություն կա ինչպես կոմիտեի, այնպես էլ կառավարության կողմից և, հետևաբար, անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել ոլորտում արդյունքներ ապահովելու համար:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերական քննարկումների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին