Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության արդյունքներից

09 Օգոստոս, 2018 13:24
ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում խուզարկության արդյունքներից

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը նոր մանրամասներ փոխանցեց  Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կատարված խուզարկությունից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն 2008թ. մարտի 1-ին կիրառված զենքերի հետ:

«Սակայն դա դեռ վարկած է, որը դեռ պետք  է ստուգվի, արդյունքները պարզ կլինեն փորձաքննության տվյալներից հետո»,-  ասաց Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ իրենք հայտնաբերել են զենքեր, որոնք կարող են օգտագործված լինել մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կողմից, ովքեր չեն եղել որևէ իրավապահ համակարգի ներկայացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: 

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

 Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  գործադրված լինելու հանգամանքը:Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին