Կարևոր իրադարձություններ

Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանիորեն բացվել է

09 Օգոստոս, 2018 13:04
 Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանիորեն բացվել է

Օգոստոսի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից:

Ներկայումս Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ի աշխատակիցներն ճանապարհահատվածում իրականացնում են համապատասխան աշխատանքներ: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին