Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն «Արմօյլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը հետաձգեց. Տեսչական մարմինը բացասական եզրակացություն է տվել

09 Օգոստոս, 2018 12:31
Կառավարությունն «Արմօյլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը հետաձգեց. Տեսչական մարմինը բացասական եզրակացություն է տվել

 Կառավարությունը «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ներկայումս ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016-2018 թթ. կկազմի 220 հազար ՀՀ դրամ:

 Նախարարն ընդգծեց, որ գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու, այլ ոչ թե նավթի: «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ այս արտադրանքի համար Հայաստանում և Արցախում առկա ողջ պահանջարկը բավարարվելու է, նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում»,- ասաց Մինասյանը:

Իր հերթին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է նշված գործարանի շինարարությունը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել և կասեցրել: «Սակայն օրենքում կա բաց. այնտեղ  նշված է, որ նավթավերամշակման արտադրությունն Ա կատեգորիայով փորձաքննության ենթակա է: Այդ նույն օրենքի մեկ այլ կետով կա այլ կարգավորում: «Արմօյլ»-ի գործունեությունը որպես վերամշակում մտնում է Ա կետի տակ և գործարանը չունի բնապահպանական դրական եզրակացություն, չնայած հանրային լսումներ է իրականացրել: Գործարանի գործունեությանը պետք է վերջնական եզրակացություն տա փորձաքննական ՊՈԱԿ-ը»,- ասաց Գրիգորյանը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսչական մարմնի որոշման պայմաններում պետք է հարցի քննարկումը հետաձգել՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար: «Մանավանդ, որ հարցի վերաբերյալ ազդակիր համայնքի բնակիչները ևս հարցեր են բարձրացնում: Պարոն Ավինյան, պետք է քննարկենք այս իրավիճակը, մինչ կառավարության հաջորդ նիստը գանք վերջնական եզրակացությունների, որպեսզի մեր անելիքները հստակեցնենք, կառավարության գործողությունները դրվեն օրինական հենքի վրա: Մենք շահագրգիռ ենք, որ ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն: Ես ընկերության ներկայացուցիչներին հանդիպել եմ, ասել եմ, որ ներդրումների համար ոչ մի խոչընդոտ չկա. առաջինը՝ գործունեությունը պետք է լինի օրինական և բնապահպանական առումով պետք է խնդիրներ չառաջացնի: Տնտեսության զարգացման մեջ էկո Հայաստանի սկզբունքը պետք է դնենք, ինչը չի նշանակում, որ նավթամթերքի վերամշակման գործարանը չպետք է լինի: Բոլորի շահերը պետք է հաշվի առնվեն, և այդ ամենը պետք է կազմակերպվի 100 տոկոսով օրինական դաշտում»,- ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին