Կարևոր իրադարձություններ

Հրազդանում և Կարմրաշենում կանցկացվեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ. ՀՀ կառավարություն

09 Օգոստոս, 2018 12:17
Հրազդանում և Կարմրաշենում կանցկացվեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ. ՀՀ կառավարություն

 ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ Հրազդան համայնքի  ղեկավար Արամ Դանիելյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Դանիելյանը 2018 թվականի հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Մելիքյանը 2018 թվականի հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին