Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

09 Օգոստոս, 2018 12:13
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:  

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:

 ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին