Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ձերբակալել են երեխաներին դպրոցներում հարձակման նախապատրաստող տղամարդուն

09 Օգոստոս, 2018 12:45
ԱՄՆ-ում ձերբակալել են երեխաներին դպրոցներում հարձակման նախապատրաստող տղամարդուն

ԱՄՆ-ում ձերբակալել են 39-ամյա Սիրաջ իբն Վահաջին, որն ինքնաշեն «բազայում» երեխաներին մարզում էր դպրոցների վրա «Կոլումբայն»-ի ոճով հարձակվելու համար, հաղորդում է Associated Press-ը։

Նշվում է, որ խուզարկության ընթացքում ոստիկանություննը «բազայում» 11 երեխայի է հայտնաբերել, որոնցից հինգը հրացանից կրակել էին սովորում։ Երեխաները բավականին հյուծված էին։

1999-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի «Կոլումբայն» դպրոցում ավագ դպրոցի երկու աշակերտ՝ Էրիկ Հարիսը և Դիլան Քլիբոլդը հրազենով կրակել են մյուս աշակերտների և դպրոցի անձնակազմի ուղղությամբ։ Նրանք նաև ինքնաշեն պայթուցիկ սարքեր են կիրառել։

Արդյունքում 13 մարդ է զոհվել։ Միջադեպից հետո հարձակվողներն ինքնասպանություն են գործել։

 

Լրահոս

Դիտել ավելին