Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նոր ղեկավարին

09 Օգոստոս, 2018 11:44
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նոր ղեկավարին

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Չարլզ ֆոլին և տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդիին։

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կազմակերպության և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին