Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. փլուզվել են շինություններ

09 Օգոստոս, 2018 12:05
Ինդոնեզիայում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. փլուզվել են շինություններ

Ինդոնեզական Լոմբոկ զբոսաշրջային կղզում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով  փլուզվել են շինություններ, մարդիկ խուճապահար փողոց են վազել:

Ինչպես նշում է Russia Today-ը, ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6.2 մագնիտուդ ուժգնություն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լոմբոկ ու Բալի կղզիներում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 91, տուժել 200-ից ավելի մարդ: Հազարավոր մարդիկ անօթևան են մնացել, քանի որ երկրաշարժը վնասել է 3.000 տուն ու շինություն:

Լոմբոկում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև օգոստոսի 6-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին