Կարևոր իրադարձություններ

Կումայրի պատմական կենտրոնը վերականգնվում է

09 Օգոստոս, 2018 10:34
Կումայրի պատմական կենտրոնը վերականգնվում է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ միասին այցելել է Գյումրի՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շրջանակներում տարվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի վերակառուցմանը վերաբերող հարցեր:  Քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրել է, որ այն հատվածները, որոնց շինարարությունն իրականացվում է քաղաքապետարանի միջոցներով՝ ավարտվելու են սահմանված ժամկետներում:

Այնուհետ շրջայց է կատարվել վերականգնվող պատմական թաղամասի տարածքում:

Այստեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են Ռուսթավելի փողոցի վերականգնումն ու բարեկարգումը: Շիրազի և շրջակա հատվածում գտնվող Ջիվանու, Հակոբյան, Ղորղանյան, Աբովյան և Վարպետաց փողոցներում ևս շինարարական աշխատանքներ են մեկնարկել:

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը առանձնակի ուշադրություն է հրավիրել ենթակառուցվածքների վերատեղադրման ու նորերի կառուցման կարևորությանը, որպեսզի դրանք խոչընդոտ չհանդիսանան հետագա աշխատանքներին: Նա դրական է գնահատել Ռուսթավելի փողոցի վերականգնումը, շինաշխատանքների ընթացքի, որակի և ժամկետների վերաբերյալ տալով հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին