Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում բաց երկնքի տակ հյուրանոց է բացվել

09 Օգոստոս, 2018 11:10
Շվեյցարիայում բաց երկնքի տակ հյուրանոց է բացվել

Շվեյցարիայի Թոգենբուրգ քաղաքում առանց պատերի և տանիքի հյուրանոց է բացվել, սակայն սենյակնս այնտեղ բավականին թանկ արժե, գրում է Design Boom-ը։

Բաց երկնքի տակ գտնվող հյուրանոցը բաղկացած է երեք սենյակից։ Հաճախորդներին գեղեցիկ վայրում մահճակալ է հատկացվում, երկու պահարան, լուսամփոփ, նախաճաշ և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ Այցելուներին կսպասարկի սպասավորը, որը սնունդ և սուրճ կմատուցի։

Իսկ վատ եղանակին այցելուները կկարողանան պատսպարվել մերձակայքում գտնվող ալպիական խրճիթում կամ հնաոճ տանը։

Հյուրանոցում սենյակ ամրագրելու համար արդեն 4․5 հազար հարցում է ստացվել։

 

Լրահոս

Դիտել ավելին