Կարևոր իրադարձություններ

Վթար Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին. տուժածներ չկան

09 Օգոստոս, 2018 09:58
Վթար Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Օգոստոսի 8-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին՝ «Լիլիթ» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին, տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:

 

Լրահոս

Դիտել ավելին