Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Թրամփը կկարողանա պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. The Washington Post

09 Օգոստոս, 2018 10:08
Թրամփը կկարողանա պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար. The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է ընտրություններին միջամտելու համար պատժամիջոցներ սահմանելու իրավունք տալ նախագահին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ Սպիտակ տանը հղումով:

Պատրաստվող հրամանագրի տեքստում նշվում է, որ նախագահը կկարողանա առանց Կոնգրեսի համաձայնության պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ում ընտրական գործընթացին միջամտած երկրների 30 խոշորագույն առևտրային կազմակերպություններից 10-ի դեմ:

Նշվում է, որ այս կերպ Թրամփի վարչակազմը փորձում է ցույց տալ ԱՄՆ ընտրություններին միջամտելու գործով Ռուսաստանի նկատմամբ իր մտադրությունների լրջությունը: Միևնույն ժամանակ՝ փաստաթղթում ընդգծվում է, որ չկա որևէ ապացույց այն բանի, որ օտարերկրյա պետությունը փոխել է գեթ մեկ ձայն Միացյալ Նահանգներում անցկացված ընտրությունների ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին