Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,09
    7,39

Կարևոր իրադարձություններ

Ով ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաև երկիր. Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

09 Օգոստոս, 2018 09:50
Ով ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաև երկիր. Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի հնարավոր թեկնածուների անունները հայտնի են՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան: Նրանցից միայն Զուրաբյանը փորձ ունի Երևանի տնտեսության կառավարման՝ «Կենտրոն» համայնքի թաղապետ է եղել, և տեսակետներ են հնչում, որ անփորձ մարդկանց Երևանի ղեկը հանձնելը վտանգա­վոր կարող է լինել: 

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ Երևան քա­ղաքը մեծ տնտեսություն է, և յուրաքանչյուր լավ տնտեսվար, յուրաքանչյուր լավ մենեջեր, որը կարող է կազ­մակերպել աշխատանքները ճիշտ ձևով, կարող է աշխատել առանց գողանալու և ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաև երկիր ղեկավարել, որովհետև երկրի ղեկավարները, քաղաքական գործիչ լինելուց բացի, կառավարիչներ են, մենեջերներ են, և դրա մեջ որևիցե տարօրինակ բան չեմ տեսնում:

Բոլոր թեկնածուներին, անկեղծ ասած, շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ համար քաղաքապետի ընդունելի թեկնածուներ են, բայց ամենաընդունելին և ցանկալին Հայկ Մարությանն է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին