Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սամվել Ֆարմանյանի քրուջը կձերբակալե՞ն. «Ժողովուրդ»

09 Օգոստոս, 2018 09:40
Սամվել Ֆարմանյանի քրուջը կձերբակալե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Տեղական լրատվամիջոցները եւս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը: Պարզաբանում է տվել նաեւ Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը,  վերջինս  փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռեւս նման տեղեկության չի տիրապետում, համապատասխան ծանուցում եւս չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա: Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը»: Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին