Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԳՆ-ի գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն․ «Ժողովուրդ»

09 Օգոստոս, 2018 09:30
ՀՀ ԿԳՆ-ի գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Այդ հարցը ընդգրկված է կառավարու­թյան այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա՝ Nissan Altima, Hyundai Tucson և Toyota Corolla 1.3: Ընդ որում, դրանցից մեկը նա­խատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը քարտուղարի, իսկ երրորդն էլ կո­միտեի համար: Սակայն հիմա պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայո­ղության նպատակով առաջարկվում է կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատել և 3-ի փոխարեն սահմանել 1-ը (մեկ), որը կս­պասարկի միայն կոմիտեի նախագահին»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին