Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ. «Ժողովուրդ»

09 Օգոստոս, 2018 08:39
Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա: Մինչ այդ մեկ փաստ էլ. հետաքրքիր է` ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում առնվազն որպես վկա հարցաքննության կկանչի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ. ի վերջո, այդ օրերին նա ՀՀ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում եւ ինքն էր իշխանության թեկնածուն, հանուն որի իրականացվեց այդ սպանդը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին