Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայի նահանգում տապի պատճառով թույլ են տվել սպանել անասունների գուռից ջուր խմող կենգուրուներին

09 Օգոստոս, 2018 00:20
Ավստրալիայի նահանգում տապի պատճառով թույլ են տվել սպանել անասունների գուռից ջուր խմող կենգուրուներին

Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նահանգի տարածքում գրանցվել է ավելի քան 50 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտը: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Ստեղծված իրադրության կապակցությամբ ֆերմերներին պաշտոնապես թույլատրել են սպանել վայրի կենգուրուներին, որոնք ջուր են խմում տնային անասունների գուռից: Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները եւ դաշնային կառավարությունը ֆերմերներին ֆինանսական օգնություն է ցուցաբերում բերքի կորստի կապակցությամբ, բայց հատկացված միջոցները հաճախ բավարար չեն, հաղորդել է «Ինտերֆաքս»ը:

 

Լրահոս

Դիտել ավելին