Կարևոր իրադարձություններ

Վոլոչկովան կրքոտ նկարներ է հրապարակել՝ Հունաստանում անցկացրած հանգստից

08 Օգոստոս, 2018 23:40
Վոլոչկովան կրքոտ նկարներ է հրապարակել՝ Հունաստանում անցկացրած հանգստից

Պարուհի Անաստասիա Վոլոչկովան չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին արտասահմանում իր հանգստի անկեղծ լուսանկարներով։ Այս անգամ նա Քորֆու կղզի է մեկնել։ Բնականաբար առանց շպագատի նկարների չէր էլ կարող լինել։ Ընդ որում, այս անգամ ոչ միայն հորիզոնական, այլև՝ ուղղահայաց։

Նշենք, որ դա բավական բարդ դիրք է։ Երկրպագուները, ի դեպ, չեն գնահատել Վոլոչկովայի նկարները։ Նրան քննադատել են թե՛ կազմվածքի, թե լողազգեստի, և թե՛՝ դիրքի համար։

Սակայն Անաստասիան ինչպես միշտ պատասխանել է, որ ինքը «նախանձողների» հետ գործ չունի։

Ոմանք էլ ծաղրելով նկատել են, որ առանց Վոլոչկովայի «Instagram»-ում տխուր կլիներ։ Իսկ շպագատով լուսանկարները միայն պոզիտիվ են ավելացնում։

Ոմանք էլ բացասական մեկնաբանությունների հեղինակներին առաջարկել են փորձել նույն կերպ «բացել» ոտքերը։

Այս անգամ Վոլոչկովան ոչ միայն շպագատն է ցուցադրել, այլև, թե ինչպես է կարողանում մագլցել ծառերի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին