Կարևոր իրադարձություններ

Երևանը կմասնակցի Ռյազանում աշխարհի հինավուրց քաղաքներին նվիրված ֆորումին

08 Օգոստոս, 2018 23:31
Երևանը կմասնակցի Ռյազանում աշխարհի հինավուրց քաղաքներին նվիրված ֆորումին

Ռուսաստանի Ռյազան քաղաքում օգոստոսի 12-ից 18-ը կանցնի միջազգային ֆորում, որին մասնակցություն կունենան 500 տարուց ավելի պատմություն ունեցող աշխարհի տարբեր քաղաքներ, այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն։

Հայտնի է, որ ֆորումին կմասնակցի նաև Երևանը, ընդհանուր առմամբ միջոցառմանը գրանցված են աշխարհի 9 տարբեր երկրներից 15 քաղաքներ, որոնցից 15-ը՝ ԱՊՀ տարածքից։ Բացի այդ՝ ֆորումին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ռուսաստանյան 18 քաղաքներ։

Աշխարհի հինավուրց քաղաքների շարքում ներկայացված են Երևանը, Փարիզը, Աթենքը, Սպարտան, չինական Սյույչժոուն ու հունական Սալոնիկը։

Ֆորումի շրջանակներում կբացվեն «Հինավուրց քաղաքների դեսպանատներ», կներկայցվեն պատմական ներկայացումներ, աշխարհի խոհանոցներն ու համերգային ծրագրեր։ Ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին կքննարկվեն աշխարհի հինավուրց քաղաքների պահպանության խնդիրները։

 

Լրահոս

Դիտել ավելին