Կարևոր իրադարձություններ

Տիմոշենկոն պահպանում Է առաջատարի դիրքը նախագահական վարկանիշում. հարցում

08 Օգոստոս, 2018 23:18
Տիմոշենկոն պահպանում Է առաջատարի դիրքը նախագահական վարկանիշում. հարցում

Ուկրաինացիների կեսից ավելին հայտարարել Է 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկությանը մասնակցելու պատրաստակամության մասին. Էլեկտորալ համակրանքի վարկանիշում առաջատարի դիրքն առաջվա պես պահպանում Է Գերագույն ռադայի պատգամավոր, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:

Այս տվյալները հետեւում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցումից: «Նախագահական վարկանիշի առաջատարը մնում Է Յուլյա Տիմոշենկոն, որին պատրաստ Է ձայն տալ այն անձանց 17,7 տոկոսը, որոնք կմասնակցեն քվեարկությանը եւ արդեն կատարել են իրենց ընտրությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հարցվածների 10,7 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյի օգտին, 8,9 տոկոսը՝ «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոյի, 8,5 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի, 8,3 տոկոսը՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին: Մինչդեռ խմբի այսպես կոչված հակառեյտինգում առաջատարը Պորոշենկոն Է:

«Հարցման մասնակիցների կեսը նրա օգտին չԷր քվեարկի ոչ մի պարագայում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը հարցմանը անձնական հարցազրույցի եղանակով մասնակցել Է 18 եւ բարձր տարիքի 2 հազար ուկրաինացի: Հետազոտությունն անցկացվել Է ընթացիկ տարվա հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 3-ն ընկած ժամանակաշրջանում. արդյունքների անճշտությունը կազմում Է 2,2 տոկոսից ոչ ավելի: Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները նշանակված են 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին