Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում մանկական խաղահրապարակները հանգստի համար վտանգավոր են ճանաչվել

08 Օգոստոս, 2018 22:49
Ռուսաստանում մանկական խաղահրապարակները հանգստի համար վտանգավոր են ճանաչվել

Ռուսաստանի նախագահին կից երեխաների իրավունքների գծով պատասխանատու Աննա Կուզնեցովան հայտարարել է, որ մանկական խաղահրապարակները հանգստի համար ամենավտանգավոր վայրերից են: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Մանկական խաղահրապարակները, մեր մոնիտորինգի համաձայն, ամենավտանգավոր վայրն է՝ պարզվում է: Երկրորդ տեղում լքված շինություններն են»,- ասել է Կուզնեցովան:

Նա կոչ է արել ծնողներին իրենց երեխաների հանգիստը կազմակերպելիս ուշադիր քննել բոլոր գործոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին