Կարևոր իրադարձություններ

Էլդեր եղբայրների ցեղասպանությունից հետո հավաքագրած ապացույցները «Նարեկացի» մշակույթի միությունում (ֆոտոշարք)

08 Օգոստոս, 2018 22:34
Էլդեր եղբայրների ցեղասպանությունից հետո հավաքագրած ապացույցները «Նարեկացի» մշակույթի միությունում (ֆոտոշարք)

«Նարեկացի» արվեստի միությունում  այսօր տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում կատարված Հայոց ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստան գաղթած և այնտեղ հաստատված հայոց որբերին օգնության հասած ամերիկացի կամավորական Էլդեր եղբայրների մասին:

«Ամերիկայի օգնությունը  1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացվում է Ամերիկայի հայկական համագումարի, Վաշինգտոնում հայկական ազգային ինստիտուտի և «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Ցուցահանդեսին ներկայացված էին Ջոն Էլդերի կողմից հավաքագրած փաստերը , որոնք բացահայտում են, որ  Արևելյան Հայաստանը ևս զերծ չմնաց երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքներից։

«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանի խոսքով՝այս ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի հայերի համար:

 «Ջոն և Ջեյմս եղբայրներն օգնել են հայ որբերին`վտանգելով նույնիսկ իրենց կյանքը: Ցուցահանդեսը ներկայացնում է նաև  Ամերիկայի ժողովրդի կարեկցանքը հայերի նկատմամբ: Մենք երախտապարտ ենք նրանց՝մեր կողքին գտնվելու համար»,- ասաց Նարեկ Հարությունյանը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազմաթիվ վտանգներից փրկելուն ուղղված Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած ջանքերի պատմությունը, որը հիմնված է Ջոն Էլդերի անձնական օրագրի և լուսանկարների վրա:

Ցուցադրությունում ներկայացված են 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից են, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր են, իսկ 4-ը քարտեզներ: Ջոն Էլդերին է վերագրվում  15 000 հայ որբերին տրամադրված օգնությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են հայ հասարակության համար:

«Սա տեղեկությունների նոր աղբյուր է մեր պատմության, Հայաստանի առաջին Հանրապետության և շատ այլ բաների մասին: Հարկավոր է նմանատիպ միջոցառումներով ավելի շատ իրազեկել հասարակությանը»,-  ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին