Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն չի պատժի այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն բիզնեսն Իրանում

08 Օգոստոս, 2018 22:00
ԵՄ-ն չի պատժի այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն բիզնեսն Իրանում

Բրյուսելը չի պատժելու եվրոպական այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն տնտեսական համագործակցությունն Իրանի հետ: Այդ մասին Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: «Եվրահանձնաժողովը չի միջամտում բիզնես վարելու վերաբերյալ ազատ որոշումներին: Իրանում բիզնես վարելու կամ այն դադարեցնելու որոշումը ընկերությունների ազատ որոշումն Է:

Մենք կիրարկել ենք եվրոպական արգելափակող կանոնակարգը, որպեսզի եվրոպական ընկերությունները հասկանան, որ իրենք պարտավոր չեն կատարելու ԱՄՆ-ի պատժամիջոցները, եւ նրանք ունեն գործիքներ, որպեսզի հասնեն կրած կորուստների փոխհատուցման»,- ասել Է Անդրեեւան:

Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել Է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր Է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում Է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում Է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա: Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի Է ունեցել:

Այն նաեւ իրավաբանորեն անԷական (անվավեր) Է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում Է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով: ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Նա հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր համաձայնագիր ստորագրել ԳՀՀԾ-ի փոխարեն, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փաստորեն կանխապես անիրագործելի պայմաններ Է առաջադրել Իրանին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել Է օգոստոսի 7-ի կեսգիշերից: Դրանք վերաբերում են Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին