Կարևոր իրադարձություններ

Օբաման Քենեդիի անվան մրցանակ է ստացել

08 Օգոստոս, 2018 21:52
Օբաման Քենեդիի անվան մրցանակ է ստացել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան մրցանակ: Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Մրցանակը ստացել են նաև Discovery հեռուստաընկերության ղեկավար Դևիդ Զասլավը, առողջապահական ապահովագրության ոլորտում գործունեություն ծավալող Humana ընկերության նախագահ Բրյուս Բրուսարդը և Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Ֆիլ Մերֆին:

Ավելի վաղ այս մրցանակին արժանացել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին