Կարևոր իրադարձություններ

Հետաքննությունը հերքել է մարդասպան քույրերի նկատմամբ հոր սեռական բռնության մասին վարկածը

08 Օգոստոս, 2018 21:31
Հետաքննությունը հերքել է մարդասպան քույրերի նկատմամբ հոր սեռական բռնության մասին վարկածը

Հետաքննությունը չունի օբյեկտիվ տվյալներ, որը կհաստատի հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի՝ իրենց նկատմամբ հոր կատարած սեռական ոտնձգությունների մասին վարկածը՝ գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:

«Այս պահին մեղադրյալների ցուցմունքներից բացի, ինչպես նաև նրանց դասընկերների խոսքերից բացի, որոնց քույրերը մինչև հանցագործությունը կատարելը պատմել են իրենց նկատմամբ հոր կատարած սեռական ոտնձգության մասին, այլ ապացույցներ չկան»,- ասել է աղբյուրը:

Զրուցակիցը նաև նշել է, որ այդ ցուցմունքների հաստատումից կամ հերքումից է կախված աղջիկների նկատմամբ դատավճռի խստությունը: Նրա խոսքով՝ աղջիկների բուժզննումը սեռական բռնության ոչ մի հետք չի հայտնաբերել:

 

Լրահոս

Դիտել ավելին