Կարևոր իրադարձություններ

«Երևանի հանրություն» նախաձեռնությունը և «Գալա» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են Անահիտ Թարխանյանի թեկնածությունը

08 Օգոստոս, 2018 21:06
«Երևանի հանրություն» նախաձեռնությունը և «Գալա» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են Անահիտ Թարխանյանի թեկնածությունը

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Թարխանյանն ինքն է տեղեկացրել ֆեյսբուքյան գրառմամբ: 

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ 

Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին