Կարևոր իրադարձություններ

Թուրքական երրորդ ատոմակայանը կառուցելու է Չինաստանը

08 Օգոստոս, 2018 21:17
Թուրքական երրորդ ատոմակայանը կառուցելու է Չինաստանը

Չինաստանը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում կիրականացնի երրորդ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Աքքույու»-ում եւ Սինոպում ատոմակայանների կառուցումից հետո մեր երրորդ նախագիծը կլինի Թրակիայում: Արեւելյան Թրակիայում ատոմակայանը մենք կկառուցենք Չինաստանի հետ»,-նրա խոսքը մեջբերել է CNN Turk հեռուստաալիքը:

 

Թուրքայում Չինաստանի կողմից երրորդ ատոմակայանի շինարարութան հավանականությունը ավելի վաղ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի կողմից քննարկվել է այս տարվա հունիսին Չինաստան նրա կատարած ուղեւորության ընթացքում: Այդ թեման բանակցություններում արծարծել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Ներկայում Մերսինում՝ Միջերկրական ծովի ափին, ընթանում է հանրապետությունում առաջին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը, որը կառուցում է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան: Սպասվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին:

Երկրորդ ատոմային էլեկտրակայանը Անկարան պատրաստվում է կառուցել երկրի հյուսիսի Սինոպ քաղաքում՝ Սեւ ծովի ափին: Sabah թերթի տվյալներով՝ օբյեկտի շինարարությամբ կզբաղվի ֆրանս-ճապոնական կոնսորցիումը: Նախագծի արժեքը գնահատվում է 22-25 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին