Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է ստորջրյա սկուտեր

08 Օգոստոս, 2018 21:24
Ստեղծվել է ստորջրյա սկուտեր

Daily Mail-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված Titan ստարտափն իրականացրել է իր նախագիծը և փորձարկել իր առաջին ստորջրյա սկուտերը: 

Ինչպես նշվում է տեսանյութի նկարագրությունում՝ նորույթը թույլ է տալիս լողալ «դելֆինի պես»՝ չգործադրելով մեծ ջանքեր, ուսումնասիրել ստորջրյա աշխարհը և պարզապես հանգստանալ:

Hi Consumption-ի հաղորդմամբ՝ ստորջրյա սկուտերը երկու արագություն ունի և կարող է սուզորդին հասցնել մինչև 50 մետր խորություն: Բացի այդ, սարքը համալրված է հզոր մարտկոցով, որի լիցքավորման համար պահանջվում է մեկուկես ժամ և որը կարող է անդադար աշխատել մի ժամ:

Նշվում է, որ ստորջրյա սկուտերը հարմար է սուզվելու և ջրի տակ լողալու համար։

Ստորջրյա սկուտերը վաճառվում է 300 դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին