Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

08 Օգոստոս, 2018 21:08
ԱՄՆ Սենատի կոմիտեն Ասանժին կանչել է հարցաքննության

ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կանչել է հարցաքննության: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է WikiLeaks-ի թվիթերյան էջը:

«ԱՄՆ Սենատի  կոմիտեն Ջուլիան Ասանժին հրավիրել է հարցաքննության: Ծանուցման նամակը ուղարկվել է  Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Հաղորդագրության համաձայն՝ WikiLeaks- ի իրավաբանների  թիմը ուսումնասիրում է ծանուցման բովանդակությունը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ասանժին հարցաքննության են հրավիրել 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության  հնարավոր միջամտության հետ կապված:

ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջեւ ենթադրյալ կապերի հետաքննությունը վարում է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության վերաբերյալ մեղադրանքները բացարձակապես անհիմն է համարել:

 

Լրահոս

Դիտել ավելին