Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն կոչ է արել կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացի կանոնակարգման վերաբերյալ

08 Օգոստոս, 2018 21:00
ՊՆ-ն կոչ է արել կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացի կանոնակարգման վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որում զինծառայողներին, նրանց ծնողներին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կոչ է անում ներկայացնել իրենց կարծիքը զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում: Ներկայացնում ենք ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հայտարարարությունը, որը տրամադրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը:

 

Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը: Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. Փոստի հասցեին՝ [email protected]: Տեխնիկական խնդիրների դեպքում կարողեք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին