Կարևոր իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ՉԺՀ դեսպանի գլխավորած պատվիրակությանը

08 Օգոստոս, 2018 20:03
Վալերիյ Օսիպյանն ընդունել է ՉԺՀ դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը:
Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վալերիյ Օսիպյանին շնորհավորել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ փոխգործակցությունը այսուհետ էլ խորանալու և ընդլայնվելու է: 

ՀՀ ոստիկանության պետը բարձր գնահատել է չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում և հետագա գործակցությունը կարևորել մասնավորապես ճանապարհային ոստիկանության որակական բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ:


Տյան Էռլունը դրական է գնահատել հասարակական կարգի ապահովման գործում նկատելի ձեռքբերումները` դա դիտելով հատկապես տուրիզմի զարգացման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության զարգացման և աջակցության խորացման կոնկրետ մեխանիզմներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին