Կարևոր իրադարձություններ

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

08 Օգոստոս, 2018 18:48
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ք., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին