Կարևոր իրադարձություններ

Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ յուրաքանչյուր պահի. Բոլթոն

08 Օգոստոս, 2018 18:40
Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ յուրաքանչյուր պահի. Բոլթոն

Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկրորդ անգամ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:

 

Պատասխանելով լրացուցիչ հանդիպումների մասին հարցին Բոլթոնը ասել է, որ Թրամփը վերջերս գրված նամակում Կիմին առաջարկել է Հյուսիսային Կորեա ուղարկել պետքարտուղար Պոմպեոյին: Բացի այդ ինքը՝ Թրամփը պատրաստ է եղել յուրաքանչյուր պահի հանդիպել Կիմին:

Նա նաև ընդգծել է բանակցությունների անհրաժեշտությունը, քանի որ իր խոսքերով՝ Հյուսիսային Կորեան քայլեր չի կատարել, որոնք անհրաժեշտ են հակամիջուկայինացման համար: Այդ քայլերը արձանագրված են համաձայնության մեջ, որը Կիմ Չեն Ինը և Թրամփը ստորագրել են հունիսին Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին