Կարևոր իրադարձություններ

Գերմանացիները 330 հատ արևային մարտկոցով համալրված էլեկտրական մեքենա են ստեղծել

08 Օգոստոս, 2018 17:36
Գերմանացիները 330 հատ արևային մարտկոցով համալրված էլեկտրական մեքենա են ստեղծել

Գերմանիայում փորձարկվում է հարյուրավոր արևային մարտկոցներով համալրված էլեկտրական մեքենա, որը դեռևս ներկայացվել է նախնական օրինակի տեսքով և կոչվում է Sion:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 330 հատ արևային մարտկոցով համալրված մեքենան ստեղծվել է Sono Motors մյունխենյան ավտոբրենդի կողմից:

Հայտնի է, որ երկրի կառավարությունը նպատակ է դրել մինչև 2020թ. 1 մլն էլեկտրական մեքենա ապահովել ճանապարհների վրա, և նոր մոդելի ստեղծումը կօգնի ավելի շուտ հասնել այդ նպատակին:

Հայտնի է, որ մարտկոցները ներկառուցված են մեքենայի տանիքին, դիմացի և կողային հատվածներում: Դրանք հնարավորություն են տալիս արևի լույսի դեպքում էներգիա կուտակել ու հետո այն օգտագործել:

Հետաքրքրական է, որ մեքենայի սրահում կա մամուռ, որը ծառայում է որպես բնական զտիչ, որսում է փոշու հատիկներն ու կարգավորում խոնավությունը:

Մեքենան համալրված է էլեկտրական ուժային համակարգով ու մի լիցքավորմամբ կարող է անցնել 250 կմ:

Մոտ 19.000 դոլարանոց մեքենան վաճառքում կհայտնվի ադեն հաջորդ տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին