Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան

08 Օգոստոս, 2018 17:19
ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է գործարանի տնօրեն Ծերուն Վիրաբյանը:

Նրա խոսքով, ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:

Տնօրենը նաև փոխանցել է, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է Հովիկ Աբրահամյանը

 

Լրահոս

Դիտել ավելին