Կարևոր իրադարձություններ

ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ (լուսանկարներ)

08 Օգոստոս, 2018 16:32
ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ (լուսանկարներ)

Օգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։ 

Պարապմունքների ընթացքում անձնակազմը իրականացնում է համադրված գործողություններ` նորմացույցերի և ուսումնական խնդիրների կատարմամբ, որի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման ուղղությամբ:

 
 








 

Լրահոս

Դիտել ավելին