Կարևոր իրադարձություններ

Փրկարարները բռնել են Կովկասյան իժ տեսակի օձ

08 Օգոստոս, 2018 15:54
Փրկարարները բռնել են Կովկասյան իժ տեսակի օձ

Օգոստոսի 8-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են Կովկասյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին