Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 68.5 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել. վարչապետի խորհդական

08 Օգոստոս, 2018 13:52
Ավելի քան 68.5 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել. վարչապետի խորհդական

Կառավարության գործունեության քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը կլինի ավելի մեծ տեմպերով: Այս մասին այսօր «Ներառող տնտեսություն կառուցելու ճանապարհին․ պաշտոնական տվյալներն ու կառավարության քայլերը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: 

«Արդարության համար նշեմ, որ կառավարության գործունեությունն իր ազդեցությունն ունեցել է վերջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշների վրա: Կարևոր ցուցանիշն այս ընթացքում այն է, որ բյուջետային մուտքերն են ավելացել և դրա հիմնական մասը հենց վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և ստվերի կրճատման հաշվին է: Համոզված ենք, որ արդեն 2-րդ կիսամյակի ընթացքում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, ինչը նաև հնարավորություն կտա նաև տնտեսության մեջ էական բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

 ՀՀ վարչապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ 2018 թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած ավելի քան 68.5 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել։ Այս տարվա հունիսին աճել են տասը ամենախոշոր հարկատուների վճարած հարկերը՝ կազմելով շուրջ 119 մլրդ դրամ։ Իսկ ընդհանրապես հունիս ամսին 150 մլրդ դրամի հարկ է հավաքվել, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամսին բյուջե մուտքագրվել է 94 մլրդ դրամի հարկ: 


Իսկ ընդհանրապես, ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 96%:

 

Լրահոս

Դիտել ավելին