Կարևոր իրադարձություններ

Վանաձորում փորձել են առևանգել 8-ամյա երեխայի

08 Օգոստոս, 2018 13:44
 Վանաձորում փորձել են առևանգել 8-ամյա երեխայի

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեց ել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ Իսահակյան 1-ին նրբանցքի 13 շենքի բակից փորձում են 8-ամյա երեխայի առևանգել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Խարատյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 76-ամյա Ջյուլետա Դավթյանը նշված շենքի բակից փորձել է առևանգել նույն շենքի բնակիչ, 8-ամյա Լ. Հ.-ին: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին