Կարևոր իրադարձություններ

Արմավիրում դիմակավորված անձը մթերային խանութ է թալանել

08 Օգոստոս, 2018 11:14
Արմավիրում դիմակավորված անձը մթերային խանութ է թալանել

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , խանութ ներխուժած անձը ձեռքով քաշել և պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին