Կարևոր իրադարձություններ

Մելանյա Թրամփը դեմ է հանդես եկել ամուսնու քաղաքականությանը

08 Օգոստոս, 2018 11:25
Մելանյա Թրամփը դեմ է հանդես եկել ամուսնու քաղաքականությանը

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում ծաղրել է NBA-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին, որն իր հարցազրույցների մեկում հայտարարել է, որ նախագահն իր քաղաքականությամբ մասնատում է երկիրը, ոչ թե միավորում։

«Լեբրոն Ջեյմսից հարցազրույց է վերցրել ամենահիմար մարդը հեռուստատեսությունում՝ Դոն Լեմոնը։ Նա այնպես արեց, որ անգամ Լեբրոնը խելացի տեսք ունենա, իսկ դա դյուրին չէ»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Սակայն Մելանյա Թրամփը համաձայն չէ ամուսնու կարծիքի հետ։ Իր քարտուղարի՝ Սթեֆանի Գրիշեմի միջոցով առաջին տիկինը պաշտպանել է մարզիկին։

«Լեբրոն Ջեյմսը շատ լավ գործեր է անում՝ ի բարօրություն գալիք սերունդների, և առաջին տիկնինը, ինչպես միշտ, խնդիրների շուրջ բաց երկխոսության կոչ է անում։ Ինչպես գիտեք՝ տիկին Թրամփն իր Be Best նախագծով ճամփորդել է ամբողջ աշխարհում, երեխաների հետ խոսել բարօրության, առողջ կենսակերպի և համացանցում ճիշտ վարքագծի մասին։ Եվ նա ուրախ կլինի այցելել դպրոց, որը Աքրոնում՝ իր հայրենի քաղաքում բացել է Լեբրոնը»,-ասվում է հաղորդագրությունում։

Լեբրոնը դեռ չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին