Կարևոր իրադարձություններ

Բիշքեկի քաղաքագլուխ ընտրվեց Ազիզ Սուրաքմաթովը

08 Օգոստոս, 2018 10:55
Բիշքեկի քաղաքագլուխ ընտրվեց Ազիզ Սուրաքմաթովը

Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Սուրաքմաթովի թեկնածությունն առաջադրել Էր Բիշքեկի քաղաքային քենեշի մեծամասնության կոալիցիան, նա քաղաքագլխի պաշտոնի միակ այլընտրական հավակնորդն Էր, ինչը խիստ վրդովեցրել Է քաղաքացիական սեկտորին: Բիշքեկի քաղաքային քենեշն ունի 45 պատգամավոր, օգոստոսի 8-ի արտահարեթ նստաշրջանին ներկա Է եղել 44 քաղաքային պատգամավոր, քաղաքագլխի թեկնածությունը պաշտպանել Է 43 պատգամավոր, մեկը դեմ Է քվեարկել: Քաղաքապետն ընտրվում Է չորս տարով, բայց կարող Է վաղաժամկետ ազատվել պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին