Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում քաղաքացին կորել է անտառում

08 Օգոստոս, 2018 10:35
Լոռու մարզում քաղաքացին կորել է անտառում

 Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.) ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին