Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոն աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը

08 Օգոստոս, 2018 10:31
Պորոշենկոն աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Թբիլիսիի դեմ Ռուսաստանի ագերսիայի 10-րդ տարելիցի օրը հայտարարել է Վրաստանի ինքնիշխանությանն աջակցելու մասին։

«Այսօր մենք անկեղծ աջակցություն և համերաշխություն ենք հայտնում Վրաստանի մեր բարեկամներին։ Ուղիղ տասը տարի առաջ ռուսական ագրեսիվ մեքենան որոշեց բացահայտել իր իսկական էությունը։ Թբիլիսիի դեմ Մոսկվայի հանդուգն ագրեսիան համաշխարհային հանրակցությանն ի ցույց դրեց, որ Կրեմլն այլևս չի պատրաստվում ապրել բարիդրացիական հարաբերություններով և հարգել միջազգային իրավունքը»,-Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի համար հոգեհարազատ են կայսերական նկրտումները և «մյուսների տարածքները նվաճելու ձգտումները»։

 

Լրահոս

Դիտել ավելին