Կարևոր իրադարձություններ

Բախման հետևանքով վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են. վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

08 Օգոստոս, 2018 10:27
Բախման հետևանքով վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են. վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 7-ին, ժամը 17:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 74-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը` Մ. Օ., ծնված 1970 թ.) և «ՎԱԶ-21013» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1989 թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վարորդը և ուղևորը՝ Ա. Հ.-ն (ծնված 2000 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի:

 

Լրահոս

Դիտել ավելին