Կարևոր իրադարձություններ

Իրանում վնասազերծվել են երկրով մեկ ահաբեկչություններ ծրագրած խմբեր

08 Օգոստոս, 2018 10:05
Իրանում վնասազերծվել են երկրով մեկ ահաբեկչություններ ծրագրած խմբեր

Իրանի ուժային կառույցները վնասազերծել են երկու ահաբեկչական խմբավորման, որոնք հարձակումներ էին ծրագրել երկրի տարբեր մասերում: 

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության նախարարությունը, որը գլխավորում է իրանական հատուկ ծառայությունների ղեկավար այաթոլլահ Մահմուդ Ալավին:

Պաշտոնյայի խոսքով՝ ուժայինները կանխել են երկու ահաբեկչություն, որոնք ծրագրված էր իրագործել մոտ ապագայում՝ Իրաքի հետ սահմանակից Խուզեստան ու Քուրդիստան նահանգներում: Բացի այդ, ծայրահեղականները հարձակումներ էին ծրագրել երկրի այլ տարածքներում՝ այդ թվում նաև խոշոր քաղաքներում: 

Հայտնի է, որ խմբավորումների վնասազերծման գործողության շրջանակում ձերբակալվել է 6 մարդ: Խուզարկության ադյունքում նրանց մոտից առգրավվել է զենք, նռնակներ, ինքնաշեն ռումբեր, մահապարտների գոտիներ և ահաբեկչական հարձակումների անցկացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունները սահմանապահների հետ երկրում ահաբեկչությունների շարք անցկացնելու նպատակով պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներկրման փորձ են կանխել:


Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին